Թուրքիայի խորհրդարանը 386 կողմ ձայներով ընդունել է  «Ազգայնական շարժում» կուսակցության առաջարկը արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջարկի մեջ նշվել է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո հասարակության մոտ առկա սպասումները, ԵՄ-ի հետ լարված հարաբերությունները եւ տարածաշրջանում ստեղված իրավիճակը թելադրում են արտահերթ ընտրություններ։

Նշվում է, որ արտահերթ ընտրություններն անցակցելու են 2018-ի հունիսի 24-ին։ Թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները միասին են անցկացվելու։