Հանրապետության հրապարակից մեկնարկել է  «Իմ քայլը» նախաձեռնության երթը Երեւանի կենտրոնով։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, երթն այսօր կարճ է տեւելու, անցնելու են Մաշտոցի պողոտայով, Սայաթ Նովա պողոտայով, Աբովյան փողոցով վերադառնալու են Հանրապետության հրապարակ։

Իսկ վաղը շարունակելու են նույն ակցիան, ինչ այսօր. Տոտալ փակելու են Երեւանի բոլոր փողոցները։ Բոլոր գործողությունները սկսում են 11:00-ին, ինքը՝ Փաշինյանն ակցիան սկսելու է Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝ «Նոր Տուն» խանութի դիմացից։