Twitter-ն արգելել է ռուսական «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գովազդը՝ հայտարարելով, որ ընկերության բիզնես մոդելը հակասում է հարթակի գովազդային կանոններին եւ մեջբերելով ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ ընկերությունը կապված է ռուական հատուկ ծառայությունների հետ, հաղորդում է  Reuters-ը:

«Այս որոշումը հիմնված է նրա վրա, որ «Կասպերսկու լաբորատորիան» օգտագործում է  բիզնես մոդել, որը հակասում է Twitter Ads-ի ընդունելի բիզնես մեթոդներին», - նշվում է  Twitter-ի հայտարարության մեջ: