Պալերմոյի դատարանը 90-ականների սկզբին սիցիլիական մաֆիայի եւ կառավարության միջեւ դավադրության համար 8 մեղադրյալների դատապարտեց: Նրանց թվում էր նաեւ նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի նախկին դաշնակիցը, նախկին սենատոր Մարսելո Դել Ուլտրին, հաղորդում է AP-ն:

Դատախազ Նինո Դի Մատտեոն ասել է, որ դատարանի վճիռը ցույց է տվել, որ «մինչդեռ 1992-93 թվականներին Իտալիայում  պայթյուններ էին տեղի ունեում, կառավարության որոշ անդամներ բանակցում էին «կոզա նոստրոյի» հետ եւ մաֆիայի սպառնալիքներն էին փոխանցում: Նրանցից մեկը Մարսելո Դել Ուլտրին էր, որը միջնորդ էր մաֆիայի եւ Բերլուսկոնիի առաջին կառավարությանն միջեւ:

Մեղադրյալները դատապարտվել  են 8-ից մինչեւ 28 տարվա ազատազրկման: