Apple-ը նոր Daisy ռոբոտի է ներկայացրել, որն արագ եւ արդյունավետ iPhone-ի 9 տարբեր մոդելները քանդում է ըստ մասերի, որոնք հետագայում վերամշակվելու են եւ օգտագործվելու են նոր սարքերում, նշում է N+1-ը: 

Բջջային հեռախոսների արտադրության ժամանակ մեծ քանակությամբ արդյունաբերական թափոններ են առաջացնում, ուստի ժամանակակից ընկերությունները փորձում են այս գործընթացը էկոլոգիապես ավելի մաքուր դարձնել: Միջոցներից մեկը այն նյութերի վերաօգտագործումն է, որոնցից ստեղծվել են հնացած կամ արդեն անպիտան սարքերը:

Մեկ ժամում ռոբոտը կարող է մինչեւ 200 հեռախոս մասերի բաժանել, ինչպես նաեւ  բաղադրիչները հետագա վերամշակման համար տեսակավորել: