ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը պատահաբար կրակել է հղի մորը, հաղորդում է ABCNews-ը:

Մեքենայում  աղջիկը 1 տարեկան եղբոր հետ հետեւի նստատեղին էին նստել: Հայրը խանութ գնալու համար մեքենայից դուրս է եկել եւ  ատրճանակը թողել սրահում: Երեխան վերցրել է ատրճանակը, որից հետո կրակոց է լսվել: Փամփուշտը դիպել է մոր աջ ուսին, որը նստած էր առջեւի նստատեղին: Ընդ որում կինը հղիության 7-րդ ամսում էր: Բարեբախտաբար վիրահատությունը հաջող է անցել: Իսկ երեխայի հորը հանցավոր  անզգուշության համար մեղադրանք են ներկայացրել: