«Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները երթ են անելու Նոր Նորքի 5-րդ զանգվածից դեպի Ավան վարչական շրջան՝ «Հարսնաքար» ռեստորանի խաչմերուկ։

Ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոչընդոտել էր երթը՝ նշելով, թե այն իրազեկված չէ։

Փաշինյանը նշեց, որ իրենք հավաք են սկսում, քանի որ արձագանքում են ցուցարարների մեքենաները կոտրելու փաստին։ Օսիպյանն իր հերթին սկսեց մեղադրել Փաշինյանին, իրբ նա տեղյակ է եղել անկարգությունների մասին։

Փաշինյանը հայտարարեց, թե առավոտյան մեկնարկած հավաքը դադարեցված է, այժմ նոր հավաք են սկսում։ Նա նույնիսկ զանգահարեց ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ իրազեկեց նոր երթի մասին։ ԱԺ պատգամավորը ընթերցեց «Հավաքների մասին օրենքի դրույթները՝ նշելով, որ րենց հավաքն օրինական է։

Այդ ընթացքում խոշոր մի բեռնատար փակել էր Գայի պողոտան, իսկ իրավապահները մի քանի անձանց են բերման ենթարկել։