Երեւանի կենտրոնում իրավիճակը շարունակվում է լարված մնալ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տարբեր խմբեր երթեր են անում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ցուցարարների մի խումբը քիչ առաջ փակել էր Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկը: Մեկ այլ խումբ էլ փակած է պահում Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոցի խաչմերուկը: Այստեղ ոստիկանությունը պարբերաբար ուժով քաղաքացիներին դուրս է բերում ճանապարհի երթեւեկելի գոտուց, սակայն, երբ վառվում է հետիոտների համար նախատեսված կանաչ լույսը, ցուցարարները կրկին փողոց են դուրս գալ: Ցուցարարների մեկ այլ խումբ էլ, որում մեծ մասամբ «Մալաթիա» առեւտրի կենտրոնի գործադուլ հայտարարած աշխատակիցներ են, երթով շարժվում է միանալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին: Նշենք, որ պատգամավորի հետ ցուցարարներն առավոտից շրջել են Նոր Նորքում, Ավանում, իսկ այժմ արդեն Քանաքեռ-Զեյթուն համայնքում են: