Իրավիճակը քիչ առաջ սրվել է Էջմիածին-Երեւան ճանապարհին:

Մեր թղթակցի հաղորդմամբ, Էջմիածնից ցուցարարները գալիս են Երեւան՝ միանալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին: «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, սակայն, պարզվում է՝ ցուցարարներին «սպասում էր» նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նրա հորդորով կարծես բեռնատարների վարորդներ փակում էին ճանապարհը: