«Իմ քայլը» նախաձեռնության երթը հասել է Կենտրոն վարչական շրջան՝ Տերյան փողոց։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները Ազատության պողոտայից իջել են քաղաքի կենտրոն։ Նշենք, որ երթը սկսվել էր Նոր Նորքի 7-րդ զանգվածում, անցել Ավան վարչական շրջանով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց եւ Դավիթ Անհաղթի փողոցներով։։

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։