Իրանից ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում էի իր հանգիստը Երեւանում, այլ ոչ թե Հայաստանի այլ քաղաքներում անցկացնել. այստեղ նրանց գրավում են Երեւանի կենտրոնով զբոսանքները, շոփինգը, ինչպես նաեւ համեղ, «հասկանալի» սնունդը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տուր մենեջեր Ամին Ռեզ Գադիմին, որը իրանցիների համար դեպի Հայատան շրջագայություններ է կազմակերպում:

Նրա խոսքով՝ իրանցիները նախընտրում են Հայաստան գալ մարտին՝ Նովրուզ տոնի ժամանակ, ինչպես նաեւ ամռանը: Երբեմն նրանք գնում են Սեւանա լիճ, բայց հիմնականում գերադասում են ժամանակը Երեւանում անցկացնել՝ զբոսնելով տեղական տեսարժան վայրերով եւ գնումներ կատարելով:

Գադիմիի խոսքով՝ Երեւանի խանութներում իրանցիները կարող են շատ հետաքրքիր իրեր գնել, որոնք հայրենիքում շատ դժվար է գտնել. օրինակ յուրօրինակ ձեռագործ աշխատանքներ:

Հայաստանը Գադիմիի խոսքով՝ Իրանից զբոսաշրջիկներին նաեւ գրավում է նրանով, որ նրա մշակույթն իրենց ծանոթ է եւ հասկանալի, մարդիկ ընկերասեր են եւ բարի, եւ զբոսաշրջիկներն իրենց այստեղ հարմարավետ եւ հանգիստ են զգում: Բացի այդ հայկական խոհանոցը շատ ընդհանուր բաներ ունի իրանական ուստեստների հետ, ուստի դուր է գալիս զբոսաշրջիկներին եւ «հասկանալի է»:

Հայաստան ուղեւորությունը հարեւան երկրի զբոսաշրջիկների համար գրավիչ է նաեւ մատչելի գների պատճառով. ավտոբուսով Երեւան գալու դեպքում, ճանապարհը եւ հյուրանոցում 4 օրը եւ 3 գիշերը ընդամենը 200 դոլար կարժենա: Ճիշտ է՝ ավտոբուսով երկար է տեւում ճանապարհը՝ սահամնին մոտ գտնվող քաղաքներից 11-12 ժամ: Ժամանակը տնտեսելու համար կարելի է Հայաստան գալ ինքնաթիռով, այդպես ավելի հարմարավետ, բայց նաեւ թանկ կլինի՝ տոմսի արժեքը մոտ 150 դոլար է:

Ամին Ռեզ Գադիմին մասնակցում է  «In Tour Expo» ցուցահանդեսին, որն անցկացվում է Yerevan expo համալիրում, ապրիլի 20-22-ը:  Ցուցահանդեսը ներկայացնում է թե որքան մարտչելի եւ մրցունակ է Հայաստանը համաշխարհայիյն զբոսաշրջային շուկայում եւ ինչով այն կարող է զարմացնել զբոսաշրջիկներին 2018-ին: Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ տեղի է ունենում նաեւ սպորտին նվիրված «SportWay» ցուցադրությունը:

 

Ցուցահանդեսների տեղեկատվական հովանավորն է NEWS.am գործակալությունը: