Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռանում է Հանրապետության հրապարակից։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նախագահը հրապարակ էր ժամանել նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի եւ թիկնապահների մի փոքր խմբի ուղեկցությամբ։

Նա առանձնազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, որը լսելի չէր լրագրողների համար։ Այնուհետ Սարգսյանը հեռացավ հրապարակից։ Լրագրողների հարցին, արդյոք բանակցություններ կլինեն, նա պատասխանեց. «Հուսամ»։

Այլ հարցերի նախագահը չի պատասխանել, միայն լրագրողներին խոստացել է հետո խոսել նրանց հետ։

Նշենք, որ նախագահն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին եւ քննարկել ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը։

Քիչ անց Հանրապետության հրապարակում մեկնարկելու է ընդդիմության հանրահավաքը։

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։

Նախագահ Արմեն Սարգսյանը եկել է Հանրապետության հրապարակ (ուղիղ, Ֆոտո)