Կոտայքի մարզում ապրիլի 3-ին վթարից տուժած անձը մահացել է հիվանդանոցում։

Ոստիկանության փոխանցմամբ, ապրիլի 20-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված ուղևորներից, 1969 թ. ծնված Վազգեն Դաբաղյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, ժամը 13.30-ին մահացել է:

Ապրիլի 3-ին, ժամը 22.20-ի սահմաներում, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում բախվել էր «Բեկոն» մսամթերքի գործարանի պատին. 1959 թ. ծնված Զորիկ Խարազյանը մահացել էր, 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Կատարվում է քննություն: