«Իմ Քայլը» նախաձեռնությանը միացած բազմաթիվ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո ավտոերթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մաշտոցի պողոտան գրեթե ամբողջությամբ փակ է:

Մեքենաների վարորդներն ազդանշան են տալիս, որոշ մեքենաների պատուհաններից էլ եռագույն դրոշներ են ծածանվում:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը՝ ապրիլի 21-ին քայլարշավը մեկնարկելու է Էրեբունի վարչական շրջանից։ Կոնկրետ վայրը, սակայն, Փաշինյանը չասաց, հորդորեց հետեւել իր ուղիղ եթերներին:

«Էրեբունիում ինչքան փողոց կա, կամաց-կամաց, գյոզերով հավաքվում ենք, ու հերթական հուժկու երթը անում»,- ասաց նա՝ հավելելով, որ նույն ժամին սկսվելու են նաեւ Երեւանի մյուս մասերում, հանրապետության մարզերում քաղաքացիական անհնազանդության բուռն գործողությունները. «Որպեսզի բանակցային պրոցեսում մեր դիրքերը լինեն առավել ամուր»: