Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում հրապարակած  տեսաուղերձում:

«Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ:

Ես հարկ եմ համարում նախ տեղյակ պահել, որ այս հանգամանքի բերումով՝ վաղը Էրեբունի համայնքում մեր միջոցառումները տեղի կունենան ոչ թե 11:00-ին, այլ 12:00-12:30-ին, որպեսզի վստահ լինեմ, որ տեղ կհասնեմ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: