Լեւոն Բարսեղյանին ազատ են արձակել: Այս մասին Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը գրել է Facebook-ի իր էջում:

«Մի դաստա մեղադրանք ներկայացրին ու ստորագրությամբ բաց թողեցին»,- գրել է Լեւոն Բարսեղյանը:

Նշենք, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամին ոստիկանները բերման էին ենթարկել երեկ՝ ապրիլի 21-ին Գյումրիում: Իրավապահները, սակայն, չեն նշել, թե ինչ հիմքով են բերման ենթարկել Բարսեղյանին: