Աշխարհի ամենատարեց մարդը՝ ճապոնուհի Նաբի Թաձիման մահացել է 117 տարեկանում: Նա հիվանդանոցում է մահացել, որտեղ գտնվում էր հունվարից, հայտնում է USA Today-ը:

Թաձիման ծնվել է 1900 թվականի օգոստոսի 4-ին: Նա ավելի քան 160 ժառանգ ուներ, այդ թվում՝ ծոռան ծոռներ: Ծագումով Կագոսիմա պրեֆեկտուրայից կինը վերջին շրջանում գրեթե գամված էր մահճակալին:

Հիմա աշխարհի ամենածեր մարդու տիտղոսը փոխանցվել է մեկ այլ ճապոնուհու՝ 116-ամյա Թիա Միյակոյին: