Ժամը 10.00-ին Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հուրանոցում սպասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս պահին հյուրանոցի մուտքի մոտ հավաքվել են լրագրողներ ու քաղաքացիներ, որոնց թիվը գնալով ավելանում է: Այստեղ է նաեւ ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, որին երեկ բերման էին ենթարկել եւ ստորագրությամբ ազատ արձակել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակծ տեսաուղերձում հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ:

Ես հարկ եմ համարում նախ տեղյակ պահել, որ այս հանգամանքի բերումով՝ վաղը Էրեբունի համայնքում մեր միջոցառումները տեղի կունենան ոչ թե 11:00-ին, այլ 12:00-12:30-ին, որպեսզի վստահ լինեմ, որ տեղ կհասնեմ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը: