«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին ձեբակալել են: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«ՀՔԾ բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին ձերբակալեցին։ Դավիթ Սանասարյանը քննիչին բացարկ հայտնեց, քանի որ քննիչն իրեն ձերբակալում է իր աշխատասենյակում, որտեղ պատից կախված է Սերժ Սարգսյանի 50-70-ի վրա լուսանկարը, որն էլ տվել է ձերբակալման հանձնարարությունը», - գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 21-ին, Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին:

Նշենք, որ այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: