Արցախի փողոցում, դիմակավորված ոստիկանները տարան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում բազմաթիվ ցուցարարների (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչ այդ ոստիկանությունը փակել էր ցուցարարների ճանապարհը. վերջիններիս եւ ոստիկանների միջեւ բախում էր սկսվել, որի ժամանակ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին եւ տարան Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանին տանելուց հետո Սասուն Միքայելյանը կոչ էր անում ցուցարարներին չհեռանալ փողոցից. «Ոչ մեկից չվախենաք, ոչ մի տեղ չգնաք: Սերժ Սարգսյանն ուլտիմատում է տալիս մեր խաղաղ ցույցին: մենք պետք է միանանք ու ազատենք Նիկոլ Փաշինյանին»,-ասում էր նա: Սասուն Միքայելյանը նաեւ փորձում էր իր կոչերով կանխել բախումը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Իրավապահները, սակայն, հանկարծակի հարձակվեցին եւ տարան Միքայելյանին։

Ոստիկանները տարել են նաեւ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանին։

Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ: