Իրանը կշարունակի Սիրիային աջակցել անվտանգության, կայունության վերականգնման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Այս մասին նշված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի շնորհավորանքի ուղերձում՝ կապված Տարհանման օրվա հետ, որը նշանավորում էր Ֆրանսիայից Սիրիայի անկախության ճանաչումը եւ 1946 թվականին ֆրանսիացի վերջին զինվորի տարհանումը:

Իրանի նախագահն ուղերձում ողջունել է ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի անդադրում ջանքերը՝ այնպես, ինչպես տասնամյակներ առաջ պայքարել է հանուն անկախության, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի վարչակազմը պատրաստ է բոլոր հնարավորություններով Ձեզ աջակցել Սիրիայի վերականգնման հարցում, ինչպես սիրիական պետությանն աջակցել է ահաբեկչության դեմ պայքարում»,- շեշտել է Ռոհանին: