Երեւանի Էրեբունի փողոցում դիմակավորված, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են երթի մասնակիցների վրա։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այդ անձինք բժշկական դիմակներով են, որոշների ձեռքին փայտե մահակներ ու քարեր կան։ Նրանք հարվածներ են հասցրել ցուցարարներին։

Հարձակվողները նաեւ մեքենաներ են վնասել։

Ոստիկանները բացարձակապես չեն միջամտում եւ չեն կանխում այդ անձանց արարքները։ Հարվածներ է ստացել նաեւ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Ղուլյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց եւ տարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ, մյուս երկու պատգամավորները ոստիկանության Շենգավիթի բաժնում են:

Ուժայինները բռնի ուժով բազմաթիվ ցուցարարների են բերման ենթարկել: