Երեւանում այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 15-ի դրությամբ, ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել 192 անձանց։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ժամը 13-ի դրությամբ, բերման ենթարկվածների թիվը 49 էր։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների վրա, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։