Սպիտակ քաղաքի մոտ ցուցարարները փակել են դեպի Երեւան եկող մայրուղին:

NEWS.am-ի թղթակիցը  հաղորդում է, որ մի քանի տասնյակ ցուցարարներ կանգնել են ճանապարհին եւ վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին» այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով մայրաքաղաքում անցկացվող բողոքի ակցիաներին:

Այս պահին Սպիտակ քաղաքի մոտ երթեւեկությունը կաթվածահար է:

Բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Սերժ Սագսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարրաների վրա, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Բողոքի ակցիաները մայրաքաղաքում շարունակվում են: