«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել՝ այսօր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ պատգամավորներ Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալման վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

««Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ միրզոյանի ձերբակալությունը:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում ենք շարժման առաջնորդները եւ կարող ենք արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը:

Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ զերծ մնալ բռնություններից», - ասված է հայտարարության մեջ: