Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 57-ի, վիրավորվել է 119 մարդ, հայտնում է 1TV-ն:

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմուտքում ընտրողների գրանցման կենտրոնի եւ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման կենտրոնի մոտ: Պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ընտրողների գրանցման կենտրոնի մոտ մեկ պայթյուն էլ կիրակի տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում Բագլան նահանգում: Զոհվել է 6 մարդ, 10-ը՝ տուժել: Այս միջադեպի պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել: