Լիտվան ուշադիր հետեւում է շարունակվող ցույցերի համատեքստում Հայաստանի իրադրությանը: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Նա իշխանություններին եւ ցուցարարներին կոչ է արել զսպվածություն դրսեւորել եւ կառուցողական երկխոսություն սկսել: «Իրենց խաղաղ հավաքների իրավունքն իրականացնելու ժամանակ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- նշել է նա: