Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիոնատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ 4,5 մլն դոլարի չեկ կգրի Կլիմայի փարիզյան համաձայնագրով ԱՄՆ ֆինանսական պարտավորությունների կատարման համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարի համաձայնագրից դուրս էր եկել՝ ԱՄՆ-ն դարձնելով միակ երկիրը, որը հանդես է եկել համաձայնագրի դեմ:

CBS-ի եթերում ելույթ ունենալով՝ Բլումբերգը չի խոստացել ապագայում ֆինանսավորումը շարունակել եւ հույս է հայտնել, որ մյուս տարի Թրամփն իր դիրքորոշումը կփոխի:

Թրամփը վճռականորեն հանդես է գալիս համաձայնագրի դեմ: Նրա վարչակազմը նաեւ չեղարկել է շրջակա միջավայրի պահպանության մի շարք նորմատիվներ: