Երեւանի բազմաթիվ թաղամասերում շենքերի բնակիչները շեշեփներով ակցիա են իրականացնում: Բոլոր շենքերից հնչում են կաթսաների ուշերեփների զնգզնգոց: Շատերը իրենց շենքերից նկարահանած շերեփներով ակցիայի մասին տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերում:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հնչեց նման ակցիայով հանդես գալու առաջարկություն:

Նշենք, որ ժամը 19.30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 277-ի: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: