«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում։ Այս մասին Facebook-ում գրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը մինչեւ այս պահը հայտնի չէր, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Նշենք, որ ժամը 19.30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 277-ի: