Պատգամավորական անձեռնմխելիությունը նշանակում է, որ նա կարող է ձերբակալվել միայն հանցագործության կատարման պահին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Անդրադատնալով Նիկոլ Փաշինյանի գտնվելու մասին հարցին՝ նա հայտնել է. «Ես հետաքրքվել եմ, թե ընտանիքի անդամները տեղյա՞կ են նրա գտնվելու վայրի մասին եւ փաստաբան ներգրավվա՞ծ է արդյոք։ Ինձ հայտնել են, որ փաստաբանը ներգրաված է»։

Ըստ նախարարի՝ պատգամավորական անձեռնմխելիությունը նշանակում է, որ նա կարող է ձերբակալվել միայն հանցագործության կատարման պահին կամ դրանից հետո։ «Իսկ երեկ ոստիկանության կողմից ցույցերը դադարեցնելու կոչերին չհետեւելը համարվում է հանցագործություն»,–ասել է Դավիթ Հարությունյանը։