Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը։ Այդ մասին Facebook-ում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք եւ պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը եւ վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան:

Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որեւէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքել: Սա անհապաղ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նշենք, որ առավոտյան բողոքի երթին զինվորական համազգեստով մի խումբ անձինք էին միացել։ Ինչպես ավելի ուշ պարզվեց Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունից, այդ անձինք խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ են, որոնց նկատմամբ նախարարությունը խոստացել է ամենախիստ պատիժները կիրառել։