ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Նաիրի Սահակյանը գյուղացիների հետ ծեծկռտուքի միջադեպ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց Արագածոտնի մարզի  նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը պատգամավորի եղբայրն է:

Նախկին մարզպետը պնդում է, թե իր հանրապետական եղբայրը հարգանք է վայելում բնակիչների շրջանում։

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ Արագածոտնի մարզից բազմաթիվ բնակիչներ ցանկացել են գալ Երևան և միանալ «Իմ քայլը» շարժմանը, սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը: Բնակիչները պատգամավորին այն աստիճան են ծեծել, որ նրան մի կերպ են տեղափոխել ցուցարարների մոտից

Սարգիս Սահակյանը պնդեց, որ գյուղացիները այժմ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով եւ ակտիվորեն չեն  մասնակցում բողոքի ակցիաներին:

Նշենք, որ այս օրերին Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում:  Ուջանում, Կոշում, Կաթնաղբյուր, Մաստարա գյւողերի մոտ բնակիչները ճանապարհ են փակել եւ նաեւ մեքենաներով միացել են Երեւանում տեղի ունեցող ակցիաներին: