«Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը այս պահին դուրս եկան Ձերբակալվածների պահման վայրից: Նրանց այստեղ սպասում էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, դաշինքի ներկայացուցիչներ, փաստաբաններ:

«Մեր շարժման ձերբակալված բոլոր անդամները պետք է րոպե առաջ դուրս գան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ինչ են խոսել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ, Փաշինյանը պատասխանել է, որ այդ մասին կխոսի երեկոյան, հանրահավաքի ժամանակ։

Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանի հետ հանդիպել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հայտարարել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի վերջին հետ վերցնի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: