Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը հեռախոսազրույցում ընդգծել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների առաքելության կարեւորությունը, որոնք աշխատում են Սիրիայում:

«Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների կողմից հրթիռային հարվածներից հետո: Ռուսական կողմն ընդգծել է, որ այդ գործողությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է,. որը հանգեցրել է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի լրացուցիչ բարդացման:

Տվյալ համատեքստում նշվել է նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների առաքելության կարեւորությունը, որոնք գտնվում են Սիրիայում»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք կողմ են արտահայտվել Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համապարփակ պլանի իրականացման շարունակմանը: