NEWS.am-ի խմբագրությունը շարունակում է ստանալ տեսանյութեր իր ընթերցողներից, դիմակավորված խմբերի կողմից ցուցարարների դեմ կատարվող բռնությունների վերաբերյալ: Այս տեսանյութի տեղեկությունում ընթերցողը նշում է, որ դիմակավորված ու սպորտային կազմվածքով անձինք հարձակվել են ցուցարարների վրա Սեբաստիա փողոցում: Ծեծի են ենթարկել մի քանի երիտասարդի, ու կոտրել դեպքը նկարող մի կնոջ հեռախոս:

Տեսանյությում երևում է, որ դեպքի վայրում եղած ոստիկանները, օպերատիվ կերպով չեն արձագանքում դեպքին, ինչի արդյունքում գլխարկներով ու դիմակներով անձանց հաջողվում է հեռանալ:

Հիշեցնենք, որ նմանատիպ ձեռագրով դեպքեր արձանագրվել են էրեբունիում և այլ հատվածներում: