«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը։

Այդ մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Իվ ետա Տոնոյանը։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է  արել իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը եւ անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը. «Համաժողովրդական զարթոնքի  այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։  Կեցցե ազատ Հայաստանը եւ հայ ժողովուրդը»։