Համընդհանուր հավաքի պատճառով Երեւան քաղաքում երթեւեկությունը եւ մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է:
Ոստիկանությունը խնդրում է դրսեւորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն, չվնասել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ավելորդ հուզականությամբ չհակադրվել ոստիկանությանը եւ չխոչընդոտել վերջինիս կողմից իր վրա դրված խնդիրների կատարմանը:
Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ոստիկանությունն աջակցել ու աջակցելու է խաղաղ եւ բնականոն ընթացքով իրականացնող բոլոր հավաքներին:
- Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. Աշոտ Ահարոնյան
- Ոստիկանությունը կայացրել է հավաքները ցրելու որոշում