Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ողջունում է, որ Ռուսաստանը հրաժարվել է աջակցել Երեւանի փողոցներում ցույցի ելած ընդդիմադիրների նկատմամբ վերջին օրերին Հայաստանի իշխանությունների բռնությունները: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը:

Նա ՀԿԿ-ի անունից գոհունակություն է հայտնել, որ Հանրապետական կուսակցության կողմից առաջացրած սուր ներքաղաքական ճգնաժամը խաղաղ լուծում է ստացել: Միաժամանակ, Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի դաշնակիցը՝ անկախ իշխանափոխությունից:

Նշենք, որ մեկ ժամ առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից: