ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետեւում է Հայաստանի իրավիճակին երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին:

«Ես ի գիտություն եմ ընդունել տեղեկությունը, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: ԵԱՀԿ ԽՎ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ պատրաստ է աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին: Ես կրկին կոչ եմ անում հանդարտության, կոչ եմ անում բոլոր կողմերին պատասխանատու գործողությունների՝ ի շահ բոլոր հայերի»,-նշել է Ծերեթելին: