Ապրիլի 23-ի առավոտյան Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության ն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է: