Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին:

«Այսօր դուք ունեք բոլոր հիմքերը՝ հպարտանալու ինքներդ ձեզնով, հպարտանալու, որ հայ եք՝ հպարտ ժողովուրդ, որը կարողացավ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ինքն ունի արժանապատվություն, որ ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմաններում, կոռուպցիայից հեռու պայմաններում, պայմաններում, երբ որիշները ձեզ չեն թելադրում, թե ինչպես կառուցել ձեր կյանքը, պայմաններ, երբ մի խումբ վերցնում է իրեն ամեն բան ու ոչինչ չի թողնում ժողովրդին:

Հայաստանը մեծ ապագա ունի, ես այսօր դրանում եւս մեկ անգամ համոզվեցի: Ես ձեզ աջակցում եմ, մենք միշտ կլինենք ձեր կողքին: Ապրեք», - ասել է Սաակաշվիլին Facebook-ում տեղադրված իր տեսաուղերձում:

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց