ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով եւս 4 նախարարներ են նշանակվել:

Մասնավորապես, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրաչյա Ռոստոմյանը, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում՝ Լեւոն Մկրտչյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Վահան Մարտիրոսյանը եւ բնապահպանության նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը:

Այսօր ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախարարի պաշտոնում վերանշանակվել էին նաեւ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար՝ Աշոտ Մանուկյանը։