Արցախի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։

Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը: