Հայաստանում զբոսաշրջության հիմնական խնդիրը ավիատոմսերի բարձր արժեքն է, կարծում է Legara հայկական տրանսպորտային ընկերության ղեկավար Արմեն Ասլանյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ Եվրոպայից Թբիլիսի կարելի է թռչել 150 եվրոյով, իսկ Երեւան` 500 եվրոյով: Ըստ նրա՝ սա է պատճառը, որ հարեւան երկիրը մի քանի անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ է ընդունում:

Նրա գործընկեր, վրացական Alliance Group ընկերության հիմնադիր Շոթա Իոսիլեանին կարծում է, որ ոչ պակաս կարեւոր դեր ունի եւս մեկ գործոնը. Վրաստանը համարվում է Հարավային Կովկասի ամենաանվտանգ երկիրը:

Legara-ն կազմակերպում է տրանսպորտային եւ բեռնատար փոխադրչումներ  Հայաստան-Վրաստան երթուղով:

Alliance Group-ը շինարարական ընկերություն է, որը Վրաստանում զբաղվում է համաշխարհային բրենդների հյուրանոցների կառուցմամբ:

Արմեն Ասլանյանը եւ Շոթա Իոսիլեանին մացնակցել են  «In Tour Expo» ցուցահանդեսին, որը Երեւանում տեղի ունեցավ ապրիլի 20-22-ը: Նրանք ներկայացրել են իրենց համատեղ բիզնես նախագիծը՝ հոյւորանոցային համարների վաճառք, որոնք կառուցում է Alliance Group-ը:

Շոթա Իոսիլեանին պատմել է, որ ներկայումս իր ընկերությունը երկու մեծ նախագծեր է իրականացնում ՝ Բաթումիում Marriott հյուրանոցի կառուցումը եւ Թբիլիսում՝ Wyndham garden-ի:

Արմեն Ասլանյանը պարզաբանել է, որ Հայաստանի բնակիները կարող են այդ հյուրանոցներում համարներ գնել վարձով տալու կամ սեփական տնօրինման համար: Շոթա Իոսիլեանին հավելել է, որ այսօր շատ մարդիկ են արտասահմանից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իսրայելից, այդ թվում Հայաստանից Վրաստանում անշարժ գույք գնում:

Հիշեցնենք, որ Yerevan expo ցուցադրական կենտրոնում ապրիլի 20-22-ը միաժամանակ անցկացվում էին երկու միջազգային ցուցահանդեսներ՝ «In Tour Expo» եւ «SportWay», որոնք ներկայացնում էին, թե որքան մարտչելի եւ մրցունակ է Հայաստանը համաշխարհայիյն զբոսաշրջային շուկայում եւ ինչով այն կարող է զարմացնել զբոսաշրջիկներին 2018-ին:

«InTour Expo»-ին մասնակցում էին 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Ցուցահանդեսների տեղեկատվական հովանավորն էր NEWS.am գործակալությունը: