ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարի ռեժիմը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումների լույսի ներքո եւ հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շեֆերը ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարեւորությունը այս կարեւոր ժամանակահատվածում, մասնավորապես, պահպանելով ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու:

Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, նաեւ անհամբերությամբ սպասում են կողմերի միջեւ առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ինտենսիվ բանակցությունները հակամարտության երկարատեւ եւ խաղաղ լուծում գտնելու համար»,-ասված է հայտարարությունում: