Սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ իրենց շարժման մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի։ «Սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է եւ որեւէ այլ մեկնաբանություն չի կարող լինել», - նշել  Փաշինյանը եւ ընդգծել, որ աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընկալել այդ ուղերձը։

«Շատ կարեւոր եմ համարում, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը (Մարիա Զախարովան-խմբ.) արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասել է. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։ Հույս ունեմ, որ նմանատաիպ արձագանք կլինի միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից»,- ասել է Փաշինյանը։