ԱՄՆ-ն պատրաստ է աշխատելու Հայաստանի կառավարության հետ, որը փոխարինելու է Սերժ Սարգսյանի կառավարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն ներկայացուցչին:

«Մենք շնորհակալ ենք վարչապետ Սարգսյանին երկար տարիների ծառայության եւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի ամուր գործընկերության մեջ  նրա ներդրման համար: Մենք ակնկալում ենք, որ նրա իրավահաջորդն անվանվելու է թափանցիկության ոգով իրականացվող ժողովրդավարական գործընթացի արդյունքում` Հայաստանի օրենքներին եւ միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ», - ավելացրել է նա: