Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը եւ համաշխարհային հանրության առաջադեմ հատվածը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Ապրիլի 24-ի օրը պատահաբար չի ընտրվել: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել: Բայց հատկապես 1915 թվականի ապրիլի 24-ին են Կոստնադնուպոլսում ձերբակալվել հայ մտավորականության ներկայացուցիչները, որոնք հետո մահապատժի են ենթարկվել:

1892-ից 1923 թվականները Համիդյան Թուրքիան, այնուհետեւ երիթթուրքերի կառավարությունը՝ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի գլխավորությամբ, Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան Թուրքիայի նահանգների հայությանը զանգավածային արտաքսման եւ ոչնչացման են ենթարկել:

Գրեթե 1,5 մլն մարդ է բնաջնջվել 1915-ից 1923 թվականների ժամանակահատվածում: Մնացած  կես միլիոնից փոքր-ինչ ավելի հայրեը տարածվել են ամբողջ աշխարհում: Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ բնակիչներից, իսկ հայրեը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվել են հազարավոր հայկական ձեռագրեր, կործանվել են հարյուրավոր պատմական եւ ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբավայրերը: Հրկիզվել եւ կողոպտվել են ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր:

Հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը շատ երկրներ են ճանաչել: 1965 թվականին դա առաջինը արել է Ուրուգվայը, որի օրինակին են հետագայում հետեւել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, նաեւ ԱՄՆ-ի 45 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: