Հայաստանի իշխանությունները եւ միջազգային հանրությունը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր միջոցները երկրի եւ Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար՝ թույլ չտալով ապակառուցողական ուժերին օգտվել ստեղծված իրավիճակից: Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովիի անդամ Սերգեյ Ժելեզնյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բոլոր երկրներին կոչ ենք անում զգուշությամբ եւ պահի սրությունը հասկանալով  մոտենալ Երեւանի իրադարձություններին:  Ակնհայտ է, որ վերջին օրերի դեպքերը ցույց են տվել Հայաստանում հասարակական, քաղաքական ճգնաժամի առկայությունը, որն անհապաղ լուծում է պահանջում ոչ միայն երկրում, այլեւ ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանում կայունություն պահպանման համար», - Ժելեզնյակի խոսքը մեջբերում է նրա  մամուլի ծառայությունը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ ապակառուցողական ուժերը օգտվեն ճգնաժամային իրավիճակից, որը կարող է հակամարտության նոր ալիք առաջացնել: Այս իրավիճակում դիմում եմ իմ հայ գործընկերներին` հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու կոչով՝ հանրային երկխոսության ապահովման եւ Հայաստանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու համար», - ասել է պատգամավորը: